Միրանդա Քերը Snapchat-ի սեփականատիրոջը որդի է պարգեւել

18:15   10 մայիսի, 2018

Միրանդա Քերը երկրորդ անգամ է մայրացել: Մոդելը որդի է պարգեւել իր ամուսնուն՝ Snapchat-ի սեփականատեր Էվան Շպիգելին:

Զույգի որդին լույս աշխարհ է եկել մայիսի 7-ին՝ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է People-ը:

Նշենք, որ Քերը եւս մեկ որդի ունի՝ Օրլանդո Բլումի հետ ամուսնությունից:

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE