Մեգան Մարքլի մոմե արձանը՝ Մադամ Տյուսոյի թանգարանում

22:11   10 մայիսի, 2018

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է նոր մոմե արձանով: Թանգարանում արքայազն Հարիի արձանի կողքին տեղադրվել է Մեգան Մարքլի արձանը:

36-ամյա դերասանուհուն քանդակել են կանաչ զգեստով, որով նա ներկայացել է նշանադրության մասին պաշտոնական հայտարարության օրը: Մեգանի մատին նշանադրության մատանու կրկնօրինակն է:

Հիշեցնենք, որ թագավորական հարսանիքը տեղի է ունենալու մայիսի 19-ին:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE