Volvo Fashion Moscow. Վալենտին Յուդաշկին

23:17   26 հոկտեմբերի, 2012

Volvo Fashion Moscow-ի շրջանակում նորաձեւության արքա Վալենտի Յուդաշկինը հանդիսատեսին կներկայացնի իր 2013թ-ի գարուն-ամառ հավաքածուն:

Այս հերթական հավաքածուն նրա հերթական գլուխգործոցն է: Յուդաշկինը ինչպես միշտ կաողանում է վարպետորեն համադրել էլեգանտն ու հասարկը: Նրան հաջողվել է ստեղծել գործնական, բաց դեկոլտեով կոստյում, որը հարմարավետ է նաեւ ռեստորան գնալու համար:

Դիզայները սպիտակ զգեստը զարդարել է կարմիր գոտիով ու փափուկ թեւքերով ու արդյունքում ստացվել է ամառային զբոսանքի համար շատ հարմարավետ զգեստ:

Դիզայների գործերում գերակշռում է սպիտակը, բայց օգտագործվել է նաեւ մուգ կարմիրը, վառ ու կրակի գույները: Նա չի մոռացել նաեւ երեկոյան զգեստների մասին, որոնք շատ գեղեցիկ ընդգծում են կազմվածքը: Դիզայների հավաքածուում տեղ են գտել նայեւ ամառային վառ գույներով հարուստ ծովափնյա զգեստներ:



© NEWS.am STYLE