ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Աստղերը հուշում են, որ այսօր պետք է վստահել ձեր ինտուիցիային։ Նույնիսկ ամենաթարմ եւ առողջ միտքը չի կարող հուշել ձեզ այն, ինչ խորհուրդ կտա ձեր ներքին ձայնը։ Ականաջալուր եղեք, իսկ հետո կհամեմատեք՝ ինչ տեղի ունեցավ, ինչ կարող էր լինել, եթե չհետեւեիք ձեր ինտուիցիային։

ՑԼԵՐ

Այսօր ստիպված եք լինելու ցույց տալ ձեր հետաքրքրությունների լայն շրջանակը։ Ձեր սիրելի անձնավորության համար կարեւոր է զգալ, որ բացի աշխատանքից, ձեզ հետաքրքրում են նաեւ գրականությունը արվեստը, մշակույթը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Մեծ սեր եւ ջերմություն պարգեւեք այսօր ձեր սիրելի էակին։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե Նա որքան ունի ձեր աջակցության կարիքը։ Ձեր ընտրյալը ոչ մի դեպքում չի կիսվի ձեզ հետ իր խնդիրներով։ Կարիք չկա, որ դուք փորձեք պարզել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պարզապես եղեք Նրա կողքին եւ սատարեք ձեր սիրելիին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մայիսի 14-ին ձեր սիրելին խոսելու է հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Նա դա կանի առանց վեճերի եի սկանդալների։ Լսեք եւ փորձեք առանց տարաձայնությունների գալ ընդհանուր հայտարարի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իսկական տոն կկազմակերպի ձեզ համար, նույնիսկ եթե դրա համար հատուկ առիթ չկա։ Բայց չէ որ ձեր սիրելիի օրը տոն դարձնելու եւ Նրան ժպիտ պարգեւելու համար ձեզ համար ոչ մի պատճառ հարկավոր չէ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հին ու բարի օրերը հիշելու եւ դեպի անցյալ տեղափոխվելու մեծ ցանկություն կառաջանա. չէ որ նախկինում ձեր հարաբերություններում ամեն ինչ գրեթե կատարյալ էր։ Սակայն ցավոք, ժամանակի մեքենա չունեք եւ ստիպված եք լինելու սահմանափակվել միմյանց հետ անկեղծ զրուցելով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հիանալի օր ձեր սիրելի էակի հետ բնության գիրկ գնալու համար։ Սովորաբար քաղաքից դուրս զույգերն ավելի մտերմանում եւ սիրալիր դառնում։ Եվ եթե դուք Նրա կողքին ձեզ երջանիկ եք զգում, ուրեմն օգտվեք ձեզ ընձեռված հնարավորությունից։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կարեւոր է, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք: Ոչ ոք դա չի ապահովի այնքան լավ, որքան ձեր սիրելին, այնպես որ` ակնարկեք նրան այդ մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կկազմակերպեք սիրելիի օրը` նրան հուշելով, թե նա ինչ անի եւ ուր գնա: Արեք դա բնական եղանակով եւ այնպես, որ սիրելին չվիրավորվի դրանից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին նաեւ ձեր ընկերն է, բայց նրանից բացի դուք էլի ընկերներ ունեք: Աստղերը խորհուրդ են տալիս չմոռանալ նաեւ նրանց մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի ամաչեք ամեն ինչ տասն անգամ ստուգելուց եւ վերստուգելուց: Այսօր սխալ գործելու հավանականությունը մեծ է:

ՁԿՆԵՐ 

Այսօր ձեր անձնական կյանքը ձեզ անիրական երջանիկ եւ դժբախտ կթվա, ասես տեղափոխված լինեք ռոմանտիկ գրքի էջեր:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE