ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ 

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ անհասկանալի եւ անբացատրելի բան կկատարվի, որը մոտ չի լինի տրամաբանությանը:

ՑԼԵՐ  

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր նախասիրությունները, որքան էլ որ դուք փորձեք նրան բացատրել դրանց լավ կողմերը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Եկել է կողմնորոշվելու ժամանակը՝ ինչպե՞ս կոչել ձեր հարաբերությունները՝ ընկերությու՞ն, թե՞ սեր: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Այսօր դուք կհասկանաք, որ անգամ ամենաանելանելի իրավիճակից ելք կա, ընդ որում՝ ոչ այդքան տհաճ ելք: Կարեւորը՝ գտնել այդ ելքը: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ուրախալի հանդիպում է սպասվում ձեզ մի մարդու հետ, ում դուք վաղուց չեք տեսել: Միգուցե դուք չէիք էլ ցանկանա տեսնել նրան, բայց ճակատագիրը ձեր կամքին հակառակ է գործում: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կզարմացնեն անթիվ պատահականությունները, որոնք կլցնեն ձեր կյանքը եւ վճռորոշ դեր կխաղան սիրային հարցերում: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Ցանկացած իրավիճակում կարելի է ինչ-որ դրական բան գտնել, միայն ցանկանալ է պետք: Այնպես որ, այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ միասին մտածել ձեր խնդիրների դրական կողմերի մասին: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա մեկ վայրկյանով անգամ բաժանվել ձեզանից: Դա շատ դժվար կլինի` հաշվի առնելով ձեր զբաղվածության ժամերի անհամատեղելիությունը, սակայն եթե ցանկությունը մեծ լինի, ապա անպայման կիրականացնեք դա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա փոխել ձեր շփման ավանդական եղանակները եւ նորություն մտցնել դրանց մեջ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր բաժանումն անխուսափելի է: Սակայն դա ընդմիշտ չէ, մի վախեցեք: Պարզապես ինչ-ինչ պատճառներով օրը դուք սիրելիից առաձին կանցկացնեք: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Միթե՞ ձեր կյանքում սիրո մասին երազելուց եւ ծրագրեր մշակելուց զատ այլ բան չկա: Արդյոք դուք չափից դուրս շատ չե՞ք կենտրոնացել դրա վրա:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ չի մեղադրի ոչ մի բանում, անգամ եթե դուք իսկապես մեղավոր լինեք եւ արժանի լինեք պատժի:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE