«Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կախարդական ձեւով հայտնվեմ Հայաստանում». Մերի Մակարյան

11:27   11 մայիսի, 2018

ԱՄՆ-ում բնակվող 32-ամյա հաղորդավարուհի,  դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Հաղորդավարուհին իր ըեղադրած լուսանկարին կից գրել է անգլերեն՝ հետևյալ մեկնաբանությունը. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կախարդական ձեւով հայտնվեմ Հայաստանում»:

Ավելի վաղ հաղորդավարուհի Մերի Մակարյանը լուսանկարներ էր հրապարակել Instagram-ի story բաժնում, որոնցում ցույց էր տվել, թե ինչպես է հանգստանում ամուսնու հետ: Ամուսինները Լոս Անջելեսի լողափերից մեկն էին այցելել:

Դերասանուհին ԱՄՆ է տեղափոխվել 2017 թվականին՝ նշանադրությունից հետո: Նախորդ տարի նոյեմբերին Մերին ամուսնացել է իր ընտրյալի՝ Վարդանի հետ:

 



© NEWS.am STYLE