Գարիկ Մարտիրոսյանի կինը բացահայտել է, թե ովքեր են եղել իր նախնիները

13:11   11 մայիսի, 2018

Հայազգի հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, պակաս հումորով չէ, քան իր ամուսինը: Գրեթե ամեն օր Ժաննան սոցցանցերի իր էջերում հումորային գրառումներով զվարճալի լուսանկարներ է հրապարակում՝ բարձրացնելով իր հետեւորդների տրամադրությունը:

Ժաննա Լեւինան Instagram-ի իր էջում նոր հումորային գրառումամբ լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանի կինը կանգնած է մանեկենների կողքին, որոնց միայն գոտկատեղից ներքևի հատվածն է առկա:

Այս լուսանկարին կից Ժաննա Լեւինան հումորային մեկնաբանություն է գրել. «Հայտարարություն. Առաջին սերնդի ժառանգական կախարդ, ձեզ համար կգտնի ձեր երկրորդ կեսին: Ինձ համար գտա և ձեզ համար նույնպես կգտնեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան լուսանարներ էր հրապարակել սոցիալական ցանցի իր էջում, որոնցում անգլուխ մանեկենի հետ էր նկարված:

«Տղամարդիկ իսկապես իմ պատճառով գլուխները կորցնում են: Դուք հիմա կասեք՝ ճաշակները տարբեր են լինում, բայց փաստերի հետ չեք կարող վիճել: Դա ձեզ ասում եմ՝ որպես իրավաբան, իսկ գլուխ եմ գովում՝ որպես կին», - կատակել էր նա:

 



© NEWS.am STYLE