VARDA-ն կրքոտ լուսանկար է հրապարակել

14:16   11 մայիսի, 2018

Պարուհի VARDA-ն շարունակում է սոցցանցերի իր էջերի հետևորդ-երկրպագուներին ուրախացնել իր կիսամերկ լուսանկարներով: Պարուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Նա ներկայացել է լողազգեստով` ցուցադրելով իր շքեղ մարմինը: Իր տեղադրած լուսանկարին կից VARDA-ն խոսել է հեյթերների մասին:

Ավելի վաղ VARDA-ն մեկնել է Թուրքիա՝ հանգստի:

Օրերս նա իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել, որում կրքոտ պարում է Անթալիայի ակումբներից մեկում, ինչպես նաեւ մարզասրահից է լուսանկար տեղադրել, որում շպագատ է ցուցադրել:

Հայուհին որոշել էր ցույց տալ նաեւ, թե ինչպես է արեւայրուք ընդունում:

VARDA-ն իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել, որում կիսաթափանցիկ զգեստով շրջում է լողափում:



© NEWS.am STYLE