Քլոե Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո մարզասրահ հաճախելու դժվարությունների մասին

18:04   11 մայիսի, 2018

Մեկ ամիս առաջ մայրացած 33-ամյա Քլոե Քարդաշյանը տեւական դադարից հետո վերադարձել է մարզասրահ։ Ռեալիթի շոուի աստղը պատմել է, թե ինչ դժվարություններ է ունեցել իր առաջին մարզման ժամանակ։

«Ես անցկացրեցի իմ առաջին մարզումը, բայց այժմ շատ հոգնած եմ։ Ամեն դեպքում, հրաշալի է զգալ, որ կրկին աշխատում ես քո մարմնի վրա»,-նշել է Քլոեն՝ խոստովանելով, որ հիմա իր մարմինը նույնքան ուժեղ չէ, որքան մինչ ծննդաբերելն էր։

«Մտովի ես կրկին ուժեղ եմ, բայց ֆիզիկապես այդպես չէ։ Մարմինս չի անում այն, ինչ միտքս է թելադրում, այսպիսով՝ հիմա պայքարում եմ մարմնիս հետ, բայց սա ընդամենը մեկ օր կտեւի»,-ասել է հայազգի մոդելը, նաեւ խոստովանել, որ դժվար է դստերը՝ Թրուին կերակրելու հետ մեկտեղ գնալ մարզումների։

«Թրուն հրաշալի երեխա է, բայց միեւնույն է՝ դժվար է կանխատեսել՝ երբ նա կարթնանա, երբ քաղցած կլինի․․․ Թրուն արդեն մեկ ամիս է, ինչ իմ կողքին է։ Այսօր մեր երկուսիս համար էլ տոն է»,-նշել է աստղը՝ հավելելով, որ տեսագրել է այն ամենն, ինչ իր հետ կատարվել է հղիությունից հետո։

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանի եւ Թրիսթան Թոմփսոնի դուստրը ծնվել է այս տարվա ապրիլի 12-ին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, Snapchat/Khloe Kardashian



© NEWS.am STYLE