Դոնալդ Թրամփ կրտսերի նոր ընտրյալը լրագրող է

20:06   11 մայիսի, 2018

Մամուլում դեռ թարմ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու դավաճանության եւ ապահարզանի մասին լուրերը, սակայն արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում Դոնալդ Թրամփ կրտսերի նոր սիրավեպի մասին:

Page Six-ը գրում է, որ Դոնալդի նոր ընտրյալը Fox News-ի 49-ամյա լրագրող Քիմբերլի Գիլֆոյլն է:

Թրամփ կրտսերն իր նախկին կնոջ հետ

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը կնոջը՝ Վանեսային, դավաճանել է Celebrity Apprentice տաղանդների շոուի մասնակից Օբրի Օ’Դեյի հետ։

Perez Hilton-ը հայտնում է, որ խոսքը 2011-2012 թթ․ մասին է։ Այդ ժամանակ Վանեսա Թրամփը հղի էր իր չորրորդ երեխայով, իսկ Թրամփ կրտսերը բառացիորեն «հետապնդում էր» Օ’ Դեյին, որը համաձայնել էր հարաբերություններին, քանի որ նախագահի որդին նրան համոզել էր, որ բաժանվում է կնոջից։ 



© NEWS.am STYLE