Ամուսնալուծության մասին լուրերից հետո Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին միասին են տեսել

22:05   11 մայիսի, 2018

Արեւմտյան մամուլը կրկին սկսել է գրել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հնարավոր ամուսնալուծության մասին, եւ զույգը, կարծես, շտապում է հերքել այդ լուրերը:

Քիմին եւ Քանյեին ռեստորանից միասին դուրս գալիս են տեսել: Ընդ որում՝ ամուսինները շատ երջանիկ տեսք ունեին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  In Touch Weekly-ն, հղում անելով Life & Style-ին, գրել էր, որ Քիմն իրեն շատ միայնակ է զգում այս շրջանում եւ ցանկանում է ամուսնալուծվել Քանյեից.

«Քիմը դեպրեսիայի մեջ է: Նա իրեն երեք երեխաների միայնակ մայր է զգում: Նա կարծում է, որ Քանյեն շատ եսասեր է: Ռեփերն իր երկու ձայնասկավառակների թողարկմանն է պատրաստվում, ինչի պատճառով հաճախ է բացակայում տանից՝ Քիմին միայնակ թողնելով երեք մանկահասակ երեխաների հետ»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Քարդաշյանի համբերության բաժակը լցվել է, երբ ռեփերը հայտնել է միանգամից երկու սկավառակ թողարկելու մասին:

Աղբյուրը նշում է, որ հայուհին ամուսնալուծության հարցերով արդեն քննարկում է ունեցել ընտանեկան փաստաբանի հետ:

Աղբյուրը՝ OK Magazine

Լուսանկարնրեը՝ Legion-Media.ru



© NEWS.am STYLE