Մեգան Մարքլը սիրավեպ է ունեցել պոռնոդերասանի հետ

23:34   11 մայիսի, 2018

Մինչ Մեգան Մարքլը պատրաստվում է թագավորական հարսանիքին, որը տեղի կունենա մայիսի 19-ին, նրա անձնական կյանքի մասին նոր մանրամասներ են հայտնվում մամուլում:

Այսպես, The Sun պարբերականը գրում է, որ արքայազն Հարիի հարսնացուն սիրավեպ է ունեցել մոդել, դերասան Սայմոն Ռեքսի հետ:

Հատկանշական է, որ Ռեքսն իր կարիերայի սկզբում նկարահանվել է նույնասեռականների պոռնո ֆիլմերում:

Ըստ պարբերականի տվյալների՝ Մեգանն ու Սայմոնը սկսել են հանդիպել 2004 թվականին: Նրանք ծանոթացել են սիթքոմի նկարահանումների ժամանակ: Մեգանը 22 տարեկան է եղել: Հայտնի չէ, սակայն, թե զույգի սիրավեպը որքան է տեւել:

Աղբյուրը՝ Grazia

Լուսանկարները՝ East News



© NEWS.am STYLE