Իսրայելից Նետտան՝ «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի հաղթող

02:41   13 մայիսի, 2018

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը, որին մասնակցում էին 26 երկրի ներկայացուցիչներ: Հեռուստադիտեղների և ժյուրիի քվեարկության արդյունքում պարզ դարձավ հաղթողի անունը: Այն՝ Նետտան է՝ Իսրայելի ներկայացուցիչը:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի հաղթողը՝ Նետտա հավաքել է 529 միավոր: Երկրորդ տեղում Կիպրոսն է՝ 436 միավորով և երրորդ տեղում Ավստրիան:

 



© NEWS.am STYLE