Միլիոնատեր Դեն Բիլզերյանը ցույց է տվել մարիխուանայի իր արտադրանքը

11:11   12 մայիսի, 2018

Դեն Բիլզերյանը վերջերս ակտիվացրել է Instagram-ի իր էջը: «Պոկերի արքան», ինչպես հայտնի է, թողարկել է մարիխուանայի իր արտադրանքը՝ ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ այն օրինական է:

«Երկու ամսվա ընթացքում արտադրանքն արդեն հայտնվել է վաճառքում՝ հինգ նահանգներում», - մեկնաբանել է իր հրապարակած լուսանկարը Դենը:

Նշենք, որ ավելի վաղ, ինչպես հաստատեց հայազգի միլիոնատերը, նա մտադիր է ստեղծել մարիխուանայի համաշխարհային ապրանքանիշ, որը համաշխարհային շուկայից դուրս կհանի ծխախոտ արտադրողներին և կդառնա առաջին ապրանքանիշը, որն աշխարհում ամենահայտնին կլինի:



© NEWS.am STYLE