Քայլի Ջենների թիկնապահը չի հերքել այն խոսակցությունները, որ ինքն է նրա երեխայի հայրը

17:15   12 մայիսի, 2018

Քայլի Ջեների երկրպագուները լուրջ կասկածներ ունեն, որ ռեալիթի շոուի աստղի երեք ամսական դստեր՝ Սթորմի հայրը կարող է լինել նրա թիրկնապահը՝ Թիմ Չանգը: Նրանք կարծում են, որ Սթորմին արտաքնապես ավելի շատ նման է Թիմին, քան Թրեվիս Սքոթին:

Հմայիչ թիկնկապահը խոսակցությունների նոր ալիք ստեղծեց օրերս՝ Հոլիվուդում կայացած մի երեկույթի ժամանակ: Երբ լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք ճի՞շտ են այն լուրերը, թե ինքն է Քայլի Ջեների դստեր հայրը, նա ժպտացել է, թափահարել գլուխն ու կամաց ասել. «Չեմ կարող պատասխանել»: Այդպիսով, նա սրել է բոլորի կասկածները:

Ի դեպ, այս խոսակցություններից հետո Թիմի Instagram-ի հետեւորդների թիվը կտրուկ աճել է:

Ինչ վերաբերում է Քայլի Ջեների եւ Թրեվիս Սքոթի արձագանքին՝ զույգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նրանք երկուսն էլ հումորով են վերաբերվել այդ ասեկոսեներին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News, Twitter, Instagram



© NEWS.am STYLE