«Միգուցե, ԱՄՆ-ում է՞լ ունենանք նման հեղափոխություն». Սերժ Թանկյան

13:17   12 մայիսի, 2018

Հայազգի հայտնի երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, որը շաբաթվա սկզբին այցելել էր Հայաստան՝ այստեղի հանրահավաքներին միանալու եւ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով, Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետի հետ իր հանդիպմանն ու հայ ժողովրդի շարժմանը:

«Հավատացեք, երբ ասում եմ, որ հրաշալի բաներ են տեղի ունենալու եւ արդեն տեղի ունենում Հայաստանում: Այս հեղափոխությունը շատ մանրամասն կուսումնասիրվի: Միգուցե, ԱՄՆ-ում է՞լ ունենանք նման մի բան»,-ժպիտով հավելել է նա:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը Հայաստան էր ժամանել մայիսի 7-ին: Նա Զվարթնոց օդանավակայանից Նիկոլ Փաշինյանյի եւ հավաքված ամբոխի հետ գնացել էր Հանրապետության հրապարակ:



© NEWS.am STYLE