13:43 12 մայիսի, 2018Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում Գարիկ Պապոյանը երգիչ Էրիկ Կարապետյանի հետ է: Էրիկը ողջունել է Գարիկի վերադարձը եթեր և կարճ տեսանյութում երգել է. «Բարով եկար, օ մեր Գարիկ»:
Ավելի վաղ շոումեն Գարիկ Պապոյանն անձամբ էր տեղեկացրել, որ վերադարձել է աշխատանքի՝ ներկայացնելով իր աշխատանքային առաջին և երկրորդ օրերի ընթացքը: Իր Instagram-ի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.

«Վերադարձ աշխատանքին։ Օր առաջին»։
Նշենք, որ տարեսկզբին Գարիկ Պապոյանը ողնաշարի վիրահատություններ է տարել։ Նա երկար ժամանակ չէր կարողանում քայլել։