«Եվրատեսիլ 2018». Արսեն Գրիգորյանը կներկայացնի հայաստանյան քվեարկության արդյունքները

14:05   12 մայիսի, 2018

Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե ովքեր են այս տարի տարբեր երկրներից հայտնելու քվարկության արդյունքները:

Այսպիսով՝ հայաստանյան քվեարկությունը հայտարարելու է երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, որը «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցում էր Կամիլի կերպարով: Արսենը, սակայն, քվեարկությունը ներկայացնող միակ հայը չի լինի: Կիպրոսի քվեարկության արդյունքները կներկայացնի «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից Հովիկ Դեմիրճյանը՝ Հովիգը: Իսկ Ռուսաստանի միավորները կներկայացնի երգչուհի Ալսուն:

«Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ համերգը կկայանա այսօր երեկոյան: Համերգից հետո կամփոփվեն քվեարկության արդյունքները եւ կորոշվի այս տարվա հաղթողը:

Հիշեցնենք, որ մեր ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը ելույթ է ունեցել մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ: Երգչին, սական, չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ:

Աղբյուրը՝ Eurovision.tv



© NEWS.am STYLE