Գոռ Հակոբյանի եւ Սերժ Թանկյանի պատահական հանդիպումն օդանավակայանում

14:25   12 մայիսի, 2018

Գոռ Հակոբյանն այսօր առավոտյան մեկնել է Լոս Անջելես: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն օդանավակայանում հանդիպել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Գոռը լուսանկարվել է երաժիշտի հետ եւ այն տեղադրել Instagram-ի իր էջում:

«Թանկյանի հետ նույն ռեյսով ենք»,-նկարը մակագրել է նա:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը Հայաստան էր ժամանել մայիսի 7-ին՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու նպատակով: Զվարթնոց օդանավակայան ժաանելուն պես՝ երաժիշտը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ եւ մասնակցել հանրահավաքին:



© NEWS.am STYLE