«Քո գիրությունը կախված է ոչ միայն քո մարմնից, այլեւ ընտրածդ հագուստից». Գոհար Ավետիսյան

19:05   12 մայիսի, 2018

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար եւ ոճաբան Գոհար Ավետիսյանը, որը հաճախ է անդրադառնում ավելորդ քաշ ունեցող կանանց բարդույթներին, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում տարբեր կերպարներով է:

«Հերթական ապացույցը, որ քո գիրությունը կախված է ոչ միայն մարմնիցդ, այլեւ քո ընտրած հագուստից»,-գրել է Գոհարը:

Առաջին լուսանկարում դիմահարդարը ժապավեններով հարուստ լայն զեստով է, որն ավելորդ քաշ է հաղորդել նրան: Իսկ երկրորդում՝ երկար ու ուղիղ զգեստով է, որն ավելի նուրբ է դարձրել նրա մարմինը:

«Այո, դժվար է տեսնել այդքան շքեղ եւ ոճային զգեստներ, որոնք քեզ ընդհանրապես չեն սազում: Դրա համար միշտ պետք է դեպի լավը փոխվենք, համաձայն չե՞ք»,-իր գրառումը եզրափակել է Գոհարը:



© NEWS.am STYLE