Գարիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովին՝ Սեւակ Խանաղյանին աջակցելու համար

15:04   12 մայիսի, 2018

Հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարին կից շոումենն անդրադարձել է «Եվրատեսիլ-2018»-ին:

Գարիկ Մարտիրոսյանը ողջունելով իր հետևորդներին գրել է. «Այսօր «Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչն է Պորտուգալիայից! Իմ ֆավորիտները, ցավոք չանցան եզրափակիչ, հատկապես ցավում եմ Սեւակ Խանաղյանի համար, ով շատ հրաշալի ելույթ ունեցավ! Այսօր ես քվեարկելու եմ Մոլդովայի օգտին, որը ներկայացնում է  հիանալի «DoReDoS» խումբը! Նրանց երգի հեղինակը Ֆիլիպ Կիրկորովն է (ի դեպ, շնորհակալություն Ֆիլիպ Կիրկորովին Սեւակ Խանաղյանին աջակցելու համար)»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում անդրադարձել էր Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայ շոումենի կինը Գարիկի ելույթի այդ հատվածը հրապարակել էր իր Instagram-ում.

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարավել, սակայն իմ կյանք խառնվեցին իրադարձությունները իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ ժողովրդական ցույցեր են ընթանում: Ուզում եմ ասել, որ սիրտս եւ մտքերս այնտեղ են՝ Երեւանում: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,- ասել է հայտնի երգիծաբանը:

 

 

 



© NEWS.am STYLE