Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի առաջնեկը

15:32   12 մայիսի, 2018

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն այսօր հայր է դարձել: Ֆելիքսի ու նրա կնոջ՝ Գոհար Պարուրյանի առաջնեկը տղա է:

Ծնողները զավակին կոչել են հայրիկի անունով:

«Ֆելիքս Լույս Խաչատրյան Պարուրյան կրտսեր. 3 կգ. 399 գ. 50 սմ»,-Facebook-ում գրել է հաղորդավարը, որի էջն արդեն ողողված է շնորհավորանքներով:

NEWS.am STYLE-ը եւս միանում է բոլոր բարեմաղթանքներին՝ փոքրիկ Ֆելիքսին մաղթելով առողջ ու խաղաղ մանկություն:



© NEWS.am STYLE