Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել իր նորածին դստերը

17:03   12 մայիսի, 2018

33-ամյա Քլոե Քարդաշյանն Instagram-ի իր էջում ցույց է տվել իր մեկ ամսական դստերը, ում նա անվանել է Ճշմարտություն (True): Նորաթուխ մայրիկն իր հետևորդ երկրպագուների հետ առաջին անգամ կիսվել է դստեր մասնակցությամբ տեսանյութով: Տեսանյութը րոպեների ընթացքում երկու միլիոնից ավել դիտում է ունեցել:

A post shared by Khloé (@khloekardashian) on

Հիշեցնենք, որ 33-ամյա Քլոեն ծննդաբերել է ապրիլի 12-ին: Հայուհին դուստր է ունեցել իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից:

Քլոեն հիվանդանոց է տեղափոխվել այն բայից հետո, երբ համացանցում տարածվել են նրա զուգընկերոջ դավաճանությունները փաստող տեսանյութերը:

Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։ Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

 



© NEWS.am STYLE