«Եվրատեսիլ 2018»-ի ֆավորիտներից Սեզար Սեմփսընը՝ Սեւակ Խանաղյանի մասին

20:45   12 մայիսի, 2018

«Եվրատեսիլ 2018»-ում Ավստրիայի ներկայացուցիչ Սեզար Սեմփսընը նշում է, որ առաջին կիսաեզրափակչից հետո իր սիրելի արտիստներից շատերը դուրս մնացին մրցույթից։

NEWS.am STYLE-ի հետ հետ զրույցում երգիչը խոսեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի մասին , ասելով, որ նա շատ հզոր ձայն ունի։ Սեզարի կարծիքով, եթե Սեւակը ելույթ ունենար երկրորդ կիսաեզրափակչում, ապա կանցներ եզրափակիչ։

Սեզարը նաեւ դիմեց Հայաստանին՝ խնդրելով, որ եթե հավանում են իր աշխատաքը, ապա ցույց տան դա՝ իր օգտին քվեարկելով։

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը կկայանա ժամը 23։00-ին։

Վեգա Անդրիասյան

Պարույր Սինիավսկի

NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար



© NEWS.am STYLE