Անջելինա Ջոլիի որդին ուզում է լքել մորը՝ Բրեդ Փիթի հետ ապրելու համար

16:06   13 մայիսի, 2018

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդին՝ Մեդոքսը, այլեւս չի ցանկանում մոր հետ ապրել: 16-ամյա տղան, որին նախկին ամուսինները որդեգրել էին, ցանկություն է հայտնել Բրեդ Փիթի տուն տեղափոխվելու:

Radaronline.com-ի փոխանցմամբ՝ տղան վիրավորվել է Ջոլիի՝ Կամբոջա այցից, որը պատանու հայրենիքն է: Բանն այն է, որ դերասանուհին այցի ընթացքում ցանկություն է հայտնել այցելել Կամբոջայի նախկին ղեկավար Պոլ Պոտի շիրիմ եւ անգամ աղոթել այնտեղ, ինչը զարյացրել է Մեդոքսին (Պոտի կառավարման տարիներին Կամբոջայում սովից 3 մլն մարդ է մահացել): Եվ հիմա տղան, որը նախկինում այդքան էլ լավ հարաբերություններ չուներ հոր հետ, որոշել է տեղափոխվել նրա մոտ:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր հայտնվեցին, թե Անջելինա Ջոլին հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ:

42-ամյա դերասանուհին հանդիպում է «Մալեֆիսենթա» ֆիլմում իր գործընկերնեից մեկի՝ 35-ամյա Էդ Սքրեյնի հետ: Այս մասին հայտնել է Սքրեյնի ընկերը, որի խոսքով Ջոլին անընդհատ պատրվակ է փնտրում տղամարդու հետ առանձնանալու համար: 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE