Պրեմիերա. Հարութ Բալյան եւ Սիլվա Հակոբյան- «Քեզ գտա»

11:05   14 մայիսի, 2018

Հարութ Բալյանն ու Սիլվա Հակոբյանը երկրպագուների դատին են հանձնել իրենց նոր զուգերգը, որը նկարահանվել է «Քեզ գտա» երգի հիման վրա:

Երգի երաժշտության հեղինակը Հարութ Բալյանն է, խոսքերը գրել է Սաթենիկ Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է:

Սա Հարութ Բայանի միակ նորությունը չէ երկրպագուների համար: Հունիսի 15-ին երգիչը մենահամորգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE