BAFTA TV Awards 2018-ի լավագույն հեռուստասերիալներն ու դերասանները

13:05   14 մայիսի, 2018

Լոնդոնում կայացել է BAFTA TV Awards 2018-ը, որի ընթացքում մի շարք հեռուստանախագծեր եւ այնտեղ ներառված դերաաններ պարգեւատրվել են բրիտանական հեռուստատեսության գլխավոր մրցանակով:

Այսպիսով, ամենասպասված՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթել է Peaky Blinders հեռուստասերիալը: 2018 թ-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Երեք աղջիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Մոլի Ուինդսորը, իսկ «Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է «Կոտրվածը» սերիալի դերասան Շոն Բինը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թագը» ֆիլմի դերասանուհի Վանեսա Կիրբին, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Բրայան Օ՛ Բրին:

«Օտարալեզու լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում հաղթել է «Սպասուհու պատմությունը» ամերիկյան հեռուստասերիալը:

«Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Այս երկիրը» սերիալի դերասանուհի Դեյզի Մեյ Քուպերը, իսկ այս ժանրի լավագույն դերասանը Թոբի Ջոնսն է: Սա դերասանի առաջին BAFTA մրցանակն է: «Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է «Սպանություն Սաքսեսվիլում» սերիալը:

Աղբյուրը՝ The Guardian



© NEWS.am STYLE