BAFTA TV Awards 2018. Կարմիր գորգի վատագույն կերպարները (ֆոտո)

15:15   14 մայիսի, 2018

Երեկ Լոնդոնում կայացել է BAFTA TV Awards 2018 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում բրիտանական հեռուստատեսության  մի շարք հեռուստասերիալներ եւ դերասաններ պարգեւատրվել են գլխավոր մրցանակով: Սակայն ինչպես հայտնի է՝ մրցանակաբաշխության երկրպագուներին հետաքրքրում են ոչ միայն հաղթողները, այլեւ հայտնիների կերպարները՝ կարմիր գորգին:

Ինչպես ամեն տարի՝ մրցանակաբաշխության ընթացքում հանդիպել են եւ ճաշակով, եւ անճաշակ look-եր: Այսպիսով, այս տարի BAFTA մրցանակաբաշխության վատագույն կերպարների ցուցակը գլխավորել է դերասանուհի Լյուսի Ուոթսոնը, որը կարմիր գորգին հայտնվել է մուգ կապույտ մետաքսե զգեստով: Ըստ Daily Mail-ի՝ այն ավելի շատ հիշեցրել է ավարտական երեկոյի, քան հեղինակավոր մրցանակաբաշխության կարմիր գորգի զգեստ:

Էշլի Ռոբերթսը եւս աչքի է ընկել՝ որպես վատագույն կերպար: Նրա կարմիր զգեստն այնքան ծանր էր երեւում, որ թվում էր, թե դիզայները չափն անցել է այն ստեղծելիս:

Իսկ Սքարլեթ Մոֆաթը նախընտրել է կարճ զգեստ, որի տեսքը փչացրել է առջեւի ամբողջ հատվածը զբաղեցնող շղթան:

Մեկ այլ դերասանուհի՝ Դեյզի Մեյ Կուպերը, որը հաղթող է ճանաչվել «Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում, կարմիր գորգի վրա «պարտվել է» իր ընտրած հագուստով:

Ճիշտ է՝ դերաանուին փորձել է տարբերվել՝ հագնելով սպորտային շապիկ հիշեցնող զգեստ, բայց փոխարենը հայտնվել է երեկոյի ամենավատ հագնված աստղերի ցուցակում:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ James Courley, Johnathan Hordle, David Fisher



© NEWS.am STYLE