Քիմ Քարդաշյանը՝ մայր լինելու հաճելի կողմերի ու դժվարությունների մասին

14:02   14 մայիսի, 2018

Երեկ Միացյալ Նահանգներում նշում էին Մայրերի տոնը: Այս առիթով շատ հայտնիներ Instagram-ում իրենց մայրիկների հետ լուսանկարներ էին հրապարակում եւ շնորհավորում նրանց:

Երեք երեխաների մայրիկ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի հետ լուսանկար է տեղադրել՝ այն մեկնաբանելով.

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ գնով ենք ստացել այս լուսանկարը…Բայց մեր տանջանքներն արժեին դրան: Շնորհավոր բոելոր մայրերի տոնը»,-գրել է աշխարհահռչակ հայուհին:

Twitter-ում էլ օգտատերերից մեկը հիշեցրել է Քիմին այն նվերները, որոնք նա ստացել է տարբեր տարիների ընթացքում այս օրը: Քարդաշյանն անտարբեր չի մնացել այդ հրապարակմանն ու պատասխանել է.

«Այս բոլոր նվերներն ինձ համար հատուկ նշանակություն ունեն, սակայն այս տարին հատկապես հատուկ է ինձ համար»,-գրել է նա:

Հայտնի հայուհին պատասխանել է նաեւ մայրության մասին հարցերին: Քիմն ասել է, որ մայր լինելու ամենահաճելի պահերից մեկն այն է, երբ երեխան ասում է, որ սիրում է քեզ: Նա նաեւ խոստովանել է, որ մայր լինելն ունի դժվար կողմեր, օրինակ՝ երբ երեք երեխաներդ միաժամանակ քո կարիքն են ունենում եւ սկսում լաց լինել: Քիմը պնդել է, որ երեխաներն ամբողջովին փոխել են իր հոգեվիճակը:

«Այնքան շատ բան ես սովորում ծնող լինելով եւ սկսում ես ավելի շատ ուշադրություն դարձնել այն աշխարհին, որտեղ քո երեխաները պետք է մեծանան»:

Քիմը չի մոռացել նաեւ տոնի առիթով շնորհավորել իր մայրիկին՝ Քրիս Ջեներին: Նա Instagram-ում  մոր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Շնորհավոր տոնդ, աշխարհի լավագույն մայրիկ: Դու մեզ սովորեցրել ես, թե ինչպես ապրել կյանքը՝ վայելելով այն եւ, թե ինչպես աշխատել ուզածիդ հասնելու համար: Դու մեզ միշտ սովորեցնել ես, որ ընտանիքն ամեն ինչից վեր է: Շնորհակալ եմ, որ իմ երեխաների համար լավագույն տատիկն ես: Սիրում եմ քեզ»:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, Twitter, BackGrid



© NEWS.am STYLE