Գարիկ Մարտիրոսյանի կինը կրկնօրինակել է Պաբլո Պիկասոյի 1905թ.-ի կտավը

13:42   14 մայիսի, 2018

Հայ շոումեն՝ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Ժաննան իր տեղադրած լուսանկարում գտնվում է Իսպանիայում:

Ժաննա Լեւինան կրկնօրինակել է Պաբլո Պիկասոյի 1905թ.-ի «Աղջիկը գնդի վրա» կտավը և իր հրապարակած լուսանկարին կից գրել . «Ես, իհարկե, ավելի տարիքով եմ, բայց, համենայն դեպս՝ ոչ կապույտ! Հ.Գ. Ամուսնուս շնորհիվ, ով վճարեց իմ ուղևորության համար դեպի Իսպանիա, այս նկարը կարելի է անվանել՝ «Աղջիկը գնդի վրա»:

Իսկ հեշթեգներում նշել է իր սիրելի նկարիչների անունները՝ Պիկասո, Դալի:

Ժաննայի հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան իրենց լավ տրամադրություն և դրական լիցքեր հաղորդելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ շոումեն՝ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան սոցցանցերի իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ Փարիզի հին հայկական եկեղեցուց:

 

 

 



© NEWS.am STYLE