«Facebook-ը մոտիվացնում է ստեղծել մի բան, որով հետո հպարտությամբ կկիսվես ընկերներիդ հետ». Մարկ Ցուկերբերգը դարձավ 34 տարեկան

17:11   14 մայիսի, 2018

Այսօր՝ մայիսի 14-ին, ծննդյան 34-ամյակն է նշում աշխարհի ամենահայտնի ձեռներեցներից մեկը՝ Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ցուկերբերգն աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցի ստեղծմանը ձեռնամուխ է եղել 2004 թ-ին, երբ սովորում էր Հարվարդի համալսարանում: Նա կայքը հեղինակել է իր գործընկերների՝  Էդուարդո Սավերինի, Էնդրյու ՄքՔոլումի, Դասթին Մոսկովիչի եւ Քրիս Հյուգսի հետ միասին:

2012 թ-ին Facebook-ն արդեն ուներ մեկ միլիարդ օգտատեր:

2010 թ-ից սկսած Ցուկերբերգն իր ուրույն տեղն է ունեցել Times ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, իսկ 2016 թ-ին Forbes ամսագրի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում Facebook-ի համահիմնադիրը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարկ Ցուկերբերգի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Աշխարհի ամենառիսկային բանը ռիսկի չդիմելն է»:

«Facebook-ն ի սկզբանե միտում չուներ դառնալ ընկերություն: Այն ստեղծվել է սոցիալական առաքելություն իրականացնելու եւ մարդկանց միմյանց հետ կապելու համար»:

«Հիմա, երբ կան սոցիալական ցանցեր եւ այլ վիրտուալ գործիքներ, մարդիկ կարող են ցույց տալ, որ իրենք մտածում են եւ որ իրենց ձայնը կարող է լսելի դառնալ»:

«Կապի մեջ լինելը մարդու իրավունքն է»:

«Ես ամենից շատ հետաքրքրված եմ իրականացնել աշխարհը բոլորի համար բաց անելու իմ առաքելությունը»:

«Շարժվիր առաջ եւ կոտրիր կարծրատիպերը»:

«Ես միայն ուտում եմ այն կենդանիների միսը, որոնց ինքս եմ որսում»:

«Facebook-ը տարբերվում է Apple-ից, Google-ից, Amazon-ից, Samsung-ից ու Microsoft-ից: Մենք փորձում ենք ստեղծել համայնք»:

«Մարդիկ սկսել են ոչ միայն ազատորեն կիսվել տեղեկությամբ, այլեւ ավելի բաց լինել մյուս մարդկանց հետ շփման մեջ»:

«Facebook-ը մարդկանց մոտիվացնում է ստեղծել մի այնպիսի արժեքավոր բան, որով հետո հպարտությամբ  կկիսվեն ընկերների հետ»:

Լուսանկարները՝ Մարկ Ցուկերբերգի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE