Քեյթ Բլանշեթը նշում է 49-ամյակը. նրա մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

18:04   14 մայիսի, 2018

Այսօր՝ մայիսի 14-ին, ծնվել է ավստրալիացի հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշեթը: Նա բոլորում է կյանքի 49-րդ տարին:

Բլանշեթն իր կինոկարիերայի ընթացքում մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել, որոնց թվում են «Օսկարը», «Ոսկե Գլոբուսը», BAFTA-ն եւ այլն: Նա առաջին դերասանուհին է, որը երկու տարբեր ֆիլմերում միեւնույն դերը մարմնավորելու համար արժանացել է «Օսկարի»: Խոսքը Էլիզաբեթ թագուհու կերպարի մասին է:

Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, որոնցից են «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մատանիների տիրակալը», «Ռոբին Հուդը» եւ այլն:

Դերասանուհու մասնակցությամբ եւս 5 ֆիլմ առաջարկում ենք դիտել այսօր երեկոյան:

«Ժասմին»/Blue Jasmine

«Մոխրոտը»/Cinderella

«Բենիամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը»/The Curious Case of Benjamin Button

«Ինդիանա Ջոնսն ու բյուրեղյա գանգի թագավորությունը»/Indiana Jones and the Kingdom of the Crystall Skull

 

«Ոսկե դարաշրջան»/Elizabeth



© NEWS.am STYLE