Ամերիկուհին նիհարել է 28 կիլոգրամով՝ առանց մարզումների (ֆոտո)

23:31   14 մայիսի, 2018

21-ամյա Քայլին ԱՄՆ-ից նիհարել է 28 կիլոգրամով՝ առանց մարզումների: Cosmo.ru-ն գրում է, որ աղջիկն իր առջեւ նպատակ էր դրել նիհարել, որպեսզի Մեքսիկայում հանգստի ժամանակ լողազգեստով իրեն ավելի վստահ զգար: Արդյունքում՝ նա մեկ ամսում 28 կիլոգրամ է կորցրել: Ինչպե՞ս է դա նրան հաջողվել...

Քայլիի խոսքով՝ նա ատում է մարզումները, անգամ ափսոսում էր մարզասրահի վրա գումար ծախսել: Այն, ինչ նա կարող էր իրեն թույլ տալ՝ հրաժարվել վնասակար սննդից եւ օրվա ընթացքում մի շատ քայլել:

Այսպիսով, նա մեկ ամիս շարունակ պարզապես զբոսնել է աշխատանքային ընդմիջման ժամանակ եւ աշխատանքից հետո:

Լուսանկարները՝ SWNS.com-ի



© NEWS.am STYLE