Լիլուն գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

10:38   15 մայիսի, 2018

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջում, նաև story հավելվածում նոր լուսանկարներ է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է կրկին սև կիսաշրջազգեստ և կարճ վերնազգեստ:

Համարձակ կերպարներում հանդես եկող երգչուհու հետևորդ-երկրպագուները գնահատել են նրա գեղեցկությունը, իսկ ոմանք էլ մեղադրել են նրան մերկ լուսանկարվելու մեջ:

Նշենք, որ երգչուհի Լիլուն հաճախ է հմայիչ լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իր էջերում:

Ավելի վաղ Լիլուն Instagram-ի իր էջի story հավելվածում կրքոտ լուսանկար էր հրապարակել, որտեղ երգչուհին կրում էր շատ կարճ զգեստ՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը: Նա լուսանկարին կից ոչ մի մեկնաբանություն չէր թողել:

 

 



© NEWS.am STYLE