Անահիտ Սիմոնյանը ներկայացել է ամառային դիմահարդարմամբ

11:09   15 մայիսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Անահիտը, ով heavy make up-ի սիրահար է այս անգամ ներկայացել է ամառային գույներով թեթև դիմահարդարմամբ:

Ավելի վաղ Անահիտը ներկայացել էր առանց դիմահարդարման: Երգչուհի-դիզայները Instagram-ի story բաժնում հրապարակել էր լուսանկար, որտեղ առանց շպարի է:

Նշենք, որ երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը օրերս Երեւանի հին շենքերից մեկի պատուհանագոգից լուսանկարներ էր հրապարակել:

Նա սեւ-սպիտակ ոճի լուսանկարները որեւէ կերպ չէր մեկնաբանել, միայն օգտագործել էր #Yerevan հեշթեգը:

 

 

 

 



© NEWS.am STYLE