Պրեմիերա. Քրիստինա Եղոյան - «Օդս չի հերիքում»

13:57   15 մայիսի, 2018

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ: Այն նկարահանվել է «Օդս չի հերիքում» երգի հիման վրա:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Արման Անտոնյան, գործիքավորումը՝ Անտոնյան ստուդիոյի, տեսահոլովակի ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Երգչուհին Instagram-ի իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ.
Սիրով Ձեր դատին եմ հանձնում իմ նոր երգն ու տեսահոլովակը: Հուսամ, այն խրատական սյուժեն, որը ներկայացվում է տեսահոլովակում, ինչ որ կերպ կնպաստի նմանատիպ ընտանիքներում ամուր ու կայուն սիրո ամրապնդմանն ու ինչու չէ նաև վերահաստատմանը:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին այս գեղեցիկ երգի ու տեսահոլովակի ստեղծման հարցում:
Եվ բոլոր այն մարդկանց, ընկերներիս, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ օգնելու և աջակցելու հարցում…:Սպասում եմ Ձեր անկեղծ արձագանքներին...»:

 

 



© NEWS.am STYLE