Քայլի Ջենները պատասխանել է դստեր հոր վերաբերյալ բամբասանքներին

15:05   15 մայիսի, 2018

Ռեալիթի շոուի աստղ, Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները, որն այս տարի մայր դարձավ, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել սիրելիի՝ Թրեւիս Սքոթի հետ: Ամերիկացի աստղն իր հրապարակումը մեկնաբանել է. «Սթորմի ծնողները»:

Ըստ երեւույթին՝ նա այս գրառմամբ փորձել է վերջ դնել այն խոսակցությոններին, թե իբր Թրեւիսը Սթորմի կենսաբանական հայրը չէ:

Քայլիի երկրպագուների շրջանում խոսակցություններ են տարածվել, թե աստղի դստեր կենսաբանական հայրը նրա նախկին թիկնապահ  Թիմ Չանգն է: Ըստ նրանց՝ Սթորմն ու Թիմն արտաքնապես շատ նման են:

Ասեկոսեներն ավելի են սրացել, երբ օրերս կայացած միջոցառումներից մեկի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյոք ի՞նքն է Սթորմի հայրը, Թիմը ժպիտով պատասխանել է. «Չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է Քայլի Ջեների եւ Թրեւիս Սքոթի արձագանքին՝ զույգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նրանք երկուսն էլ հումորով են վերաբերվել այդ ասեկոսեներին:



© NEWS.am STYLE