Լուսինե Թովմասյանն ամուսնու և դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

15:34   15 մայիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ գեղեցկուհին ամուսնու՝ Արթուրի և դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ է: Իր տեղադրած լուսանկարին կից մոդելն անգլերեն մեկնաբանություն է թողել: Նա գրել է. «Միասին մենք ընտանիք ենք»:

Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի հետ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում: Ամուսինները մասնակցել են Երեւանի Գինու օրերին:

Տեղադրված լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը գրել էր. «Գինի՝ բոլորի համար»:

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ամուսնու եւ 3-ամյա դստեր հետ վերջերս մեկնել էր ծովափնյա հանգստի:

 

 



© NEWS.am STYLE