48-ամյա Ջենիֆեր Լոպեսը փայլել է բարեգործական երեկույթի ժամանակ (ֆոտո)

16:04   15 մայիսի, 2018

Նա հաջողակ է, թե որպես երգչուհի, թե որպես դերասանուհի եւ թե որպես պարուհի: Ջենիֆեր Լոպեսի հաջողության գրավականը երեւի փայլը չկորցնելու մեջ է: 48 –ամյա աստղը բառի բուն իմաստով փայլել է երեկ Նյու Յորքում կայացած The Robin Hood Foundation բարեգործական միջոցառման ժամանակ:

Սկզբում Ջենիֆերը երեկույթին ներկայացել է  մարմինն ընդգրկող սեւ սեքսուալ զգեստով, իսկ իր ելույթի ժամանակ այն փոխարինել է արծաթափայլ բեմական զգեստով` զարդարված փայլուն բյուրեղներով եւ թելերով:

Երգչուհու կերպարն ավելի սեքսուալ են դարձրել արծաթափայլ ճտքակոշիկները:

Ի դեպ, օրերս Ջեյ Լոն երկրպագուներին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ El Anillo-ն, որտեղ նկարահանվել է հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE