Լուիզա Մելքոնյանը հմայիչ լուսանկարներ է հրապարակել

18:08   15 մայիսի, 2018

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Տեղադրված լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին գրել է.

«Բնության անբաժան մասնիկ.....մենք երբեմն մոռանում ենք, որ շատ մեծ ՈՒԺ և ԷՆԵՐԳԵՏԻԿ կապ ունենք բնության և հողի հետ ... և Հայաստանը (Երևանը) ունի այդ ՀՈՂԻ ՈՒԺ ասվածը...պարզապես պետք է բաց թողնենք մեր հոգին, լինենք ազնիվ ինքներս մեզ հետ և զգանք, ապրենք, շնչենք, վերցնենք տիեզերքի չափ անսահամն էներգիա....Սիրեք Ձեր հայրենիքը և Ձեր հողը...և կստանաք համարժեք պատասխան....»:

Ավելի վաղ դերասանուհին անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա գրել էր. «Մի բան եմ ուզում ասել և եզրափակել այս թեման, որը շատ է արծարծվում տարբեր խավի,տարիքի,սեռի անձանց կողմից....Եթե Ես նկար չեմ գցել կամ «բլա» «բլա» «բլա» ԴԱՏԱՐԿԱԲԱՆԵԼ ...(թեև ամեն ոք ունի իր իրավունքը խոսելու իր, իսկ մակարդակի և ուղեղին հասու կերպով) Բայց...Ես չեմ անում որևիցե մի քայլ, որպեսզի իմանան բոլորը,այլ լուռ անում եմ Իմ գործը,,առանց որևէ ցուցադրական միտման...»:

Հիշեցնենք, որ Լուիզա Մելքոնյանը այս պահին նկարահանվում է «Կարմիր Բլուր» սերիալում:



© NEWS.am STYLE