Հայկական տարազը, հայ լուսանկարիչն ու Victoria's Secret-ի մոդելը. Ստելա Մաքսվելը նշում է 28-ամյակը (ֆոտո)

18:35   15 մայիսի, 2018

Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը նրան անվանում է «Մուսա», այդ պատճառով էլ հենց նրա հետ տարիներ առաջ Դավիթն իրականացրեց ռուսաստանյան Vogue-ի համար ֆոտոնախագիծ, որում Victoria’s Secret-ի շիկահեր մոդելը ներկայացավ հայկական տարազով:

Այսօր՝ մայիսի 15-ին, նորաձեւության աշխարհի հրեշտակ Ստելա Մաքսվելը նշում է ծննդյան 28-ամյակը:

Max Factor ընկերության դեմքը ծնվել է Բելգիայում: Մինչեւ 13 տարեկանն ապագա մոդելը հենց այնտեղ է մեծացել, Ստելայի ծնողներն իռլանդացիներ են: 

Մանկության տարիներին մոդելը ծնողների հետ տեղափոխվում է Ավստրալիա, որտեղ ապրում են մեկ տարի, որից հետո տեղափոխվում են Նոր Զելանդիա, որտեղ էլ գեղեցկուհին շարունակում է իր ուսումը:

Համալսարնական տարիներին աչքի ընկնելով՝ Մաքսվելը սկսում է իր մոդելային կարիերան: 2015 թ-ից շիկահերը մասնակցում է Victora's Secret հայտնի բրենդի ցուցադրություններին:

Ուշագրավ է նաեւ մոդելի անձնական կյանքը: Այս շրջանում նա հանդիպում է «Մթնաշաղ» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտի հետ: Դերասանուհու եւ մոդելի սիրավեպը սկսվել է 2016 թ-ին:

Լուսանկարները՝ Դավիթ Մուշեղյանի



© NEWS.am STYLE