«Եվրատեսիլ 2018»-ի հաղթող Նետան հրաժարվել է Ռուսաստան գնալ

21:22   15 մայիսի, 2018

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հաղթած Նետան՝ Իսրայելից, հրաժարվել է Ռուսաստան գնալ: Երգչուհուն հրավիրել են մասնակցելու МУЗ ТВ երաժշտական ալիքի մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու հունիսի 8-ին, սակայն Նետայի մենեջերը մերժել է: Նա հայտնել է, որ այդ օրն Իսրայելում նույնասեռականների շքերթ է նախատեսված, որը նրանք բաց թողնել չեն կարող:

Ի դեպ, օրերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Նետան վայր է ընկնում ետնաբեմ գնալիս: Տեսանյութն անմիջապես հայտնվել է YouTube-ի թրենդներում:



© NEWS.am STYLE