Բոնդի ընկերուհու զարդերը հասանելի են (Ֆոտո)

10:24   27 հոկտեմբերի, 2012

«Բոնդիանայի» հոբելյանին հերթական սյուրպիզը մատուցեց Սթիվեն Վեբսթերը։ Նա Swarovski-ի համար մշակել է «Skyfall» զարդեղենի հավաքածու, որը կներկայացնի Բերենիս Մարլոն՝ Բոնդի վերջին ընկերուհին։ «Skyfall» աքսեսուարները թեմատիկ են, բայց՝ Սվարովսկու ոճի մեջ։ Հավաքածուն վաճառքում է հոկտեմբերի կեսերից։

Հիշեցնենք, որ «Skyfall» ֆիլմը 007 գործակալի մասին ֆիլմերից 23-րդ է։ Ինչպես հաղորդել էր NEWS.am STYLE - ը, ֆիլմի շնորհանդեսը մեծ շուքով է անցել։ Արարողությանը ներկա են եղել նույնիսկ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները։ Սակայն ֆիլմի հոբելյանական արժանքը սերիաների քանակի մեջ չէ. պարզապես «բոնդիանայի» տարիքը հասել է 50-ի։ Այս իրադարձությունը նշվում էր, ինչպես հաղորել է  NEWS.am STYLE - ը, հոկտեմբերի 5-ին՝ լեգենդար ֆիլմին արժանքի հնչեղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE