Քիմ Քարդաշյանը սեփական արտադրության կոնֆետներ է ներկայացրել

10:15   16 մայիսի, 2018

Անվերջ կարելի է նայել երեք բանի՝ ինչպես է բոցավառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը ու ինչպես է աշխատում Քիմ Քարդաշյանի Instagram-ը:

Իսկ այն աշխատում է անդադար։ 37-ամյա հայուհին իր հերթական արտադրանքի հերթական գովազդն է հրապարակել։ Այս անգամ հեռուստաաստղը ներկայացրել է սեփական արտադրության կոնֆետներ։ Ներկայացրել է ահա այսպիսի լուսանկարով))

«Ողջույն․․ հենց նոր թողարկեցի իմ նոր արտադրանքը՝ Appetite Suppressant Lollipops անհավանական կոնֆետները։ Առաջին 500 հատի համար զեղչ է գործում, այնպես որ շտապեք»,- մակագրել է լուսանկարը Քիմը՝ հավելելով #suckit հեշթեգը։



© NEWS.am STYLE