Ջոն Տրավոլտան ու 50 cent-ը լիաթոք «զվարճացել են» Կաննում`երեկույթի ժամանակ

11:04   16 մայիսի, 2018

Կաննի կինոփառատոնը միայն կինոպրեմիերաների ու դրանց  համապատասխան կարմիր գորգուղիների անվերջ  շարան չէ։ Կաննը նաև արև է, ծով ու երեկույթներ։ Երեկ նման երեկույթներից մեկի ժամանակ  ռեփեր 50 cent-ն ու Ջոն Տրավոլտան են «աչքի ընկել»։ Երեկույթը նվիրված էր «Գոտտի» կրիմինալ դրամայի պրեմիերային, որտեղ գլխավոր դերը Ջոն Տրավոլտան է կատարել։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա ու պատմում է ամերիկացի գանգստեր Ջոն Գոտտիի մասին։

Երբ բեմում ելույթ էր ունենում  50 cent-ը՝ 64-ամյա Տրավոլտան միացել է նրան ու կատարել տարօրինակ պար, հաղորդում է TMZ-ը։  Ամեն դեպքում երեկույթի հյուրերը գնահատել են դերասանի շարժումները։

Լուսանկարները՝ WireImage

 



© NEWS.am STYLE