«Լավագույն աշխատանքը, որը ես երբևէ ունեցել եմ»․ միլիոնատեր Դեն Բիլզերյանը՝ մարիխուանայի արտադրության իր նոր բիզնեսի մասին

12:10   16 մայիսի, 2018

Եթե դատենք Instagram –ով, ապա միլիոնատեր Դեն Բիլզերյանն անհոգ ու հավերժ զվարճացող մարդու տպավորություն է թողնում, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ «Պոկերի արքան» իրականում  հաջողակ գործարար է։ Բոլորովին վերջերս Դենը մտադրվել էր  մարիխուանայի արտադրության  համաշխարհային ապրանաքանիշ ստեղծել, և արտադրել այնտեղ, որտեղ, բնականաբար, այն օրինական է։

Երկու ամսում հայ միլիոնատիրոջ արտադրանքը հայտնվել է ԱՄՆ հինգ նահանգներում։

Բիլզերյանն իր Instagram-ում այս թեմայով նոր լուսանկար է հրապարակել։

«Լավագույն աշխատանքը, որը ես երբևէ ունեցել եմ»,- մակագրել է լուսանկարը միլիոնատերը։



© NEWS.am STYLE