VARDA․ «Դուք տարբերո՞ւմ եք սեքսուալությունն ու գռեհկությունը»

13:14   16 մայիսի, 2018

VARDA-ն շարունակում է իր Instagram-ի բաժանորդների հետ ակտիվ քննարկել տարբեր թեմաներ, ու այս անգամ պարուհին անդրադարձել է սեքսուալության ու գռեհկության տարբերությանը։ Այս հարցն, ի դեպ, բավականին ակտուալ է, ու ահա, թե այս առթիվ ինչ է գրել VARDA-ն իր միկրոբլոգում։

«Իսկ ի՞նչ է սեքսուալությունը։ Ինչո՞վ է այն պայմանավորված։ Ես, օրինակ, գիտեմ բազմաթիվ հանրահայտ ու շատ գեղեցիկ կանանց, որոնք ամեն ինչ անում են սեքսուալ թվալու համար, բայց շատ ծիծաղելի, մի տեսակ արհեստական է ստացվում․․ Հանրահայտ կանանցից ո՞վ է Ձեր կարծիքով սեքսուալ։ Ու արդյո՞ք դուք տարբերում եք սեքսուալությունն ու գռեհկությունը»,- հարցնում է իր բաժանորդներին հայուհին։

 



© NEWS.am STYLE