Քենթրբերիի տաճարը փակման վտանգի առջեւ է

18:05   14 մայիսի, 2013

Անգլիայի Քենթրբերիի տաճարը, հնագույն շինության վերականգնման ֆինանսավորման անբավարարության պատճառով, կարող է հանրության առջեւ փակվել:

Ըստ The Independent-ի, ճարտարապետական հուշարձանի վերականգնման համար 10.5 մլն ֆունտ է անհրաժեշտ: Այդ գումարը տաճարի ղեկավարությունը խնդրել է Heritage Lottery Fund-ից, սակայն մերժում է ստացել: Անգլիկան եկեղեցու գլխավոր տաճարի շենքում անհրաժեշտ է վերանորոգել անվակունդը, երկու աշտարակներն ու դարպասները: Ամբողջ վերանորոգման գումարը գերազանցում է 17 մլն ֆունտը, իսկ Heritage Lottery Fund-ի մերժման պատճառը հիմնադրամի ոչ բավարար միջոցներն են: Ներկայում այն 139 մլն ֆունտ ընդհանուր գումարով հայտ է ստացել, սակայն միայն 68 մլն ունի:

Քենթրբերիի տաճարը կառուցվել է 597 թվականին, ներկայիս Քենթ կոմսության տարածքում, Քենթրբերի քաղաքում: Տաճարում  է գտնվում Անգլիկան եկեղեցու գահակալ Քենթրբերիի արքեպիսկոպոսի աթոռանիստը:



© NEWS.am STYLE