43-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոյին «բռնացրել են» 20-ամյա մոդելի հետ Նյու Յորքում զբոսնելիս

13:42   16 մայիսի, 2018

43-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոյի ու 20-ամյա մոդել Կամիլա Մորոնեի սիրային հարաբերությունները մամուլի սևեռուն ուշադրության տակ են գտնվում։

Դերասանին նորից «բռնացրել են» աղջկա հետ, այս անգամ պապարացիները սիրահարներին տեսել են Նյու Յորքում զբոսնելիս։

Լեոն սպիտակ մարզաշապիկով էր ու կապույտ ջինսերով, իսկ Կամիլան՝ դարձյալ սպիտակ մարզաշապիկով ու խակի տաբատով։

Ի դեպ, Կամիլա Մորոնեն ծնվել է Արգենտինայում 1997-ի հունիսի 16-ին ու Լեոյից ուղիղ 23 տարով փոքր է։

Կամիլայի մայրը՝ Լյուսիլա Սոլան, Ալ Պաչինոյի քաղաքացիական կինն է։ Այսպիսով, նա հայտնի դերասանի խորթ դուստրն է։

Աղբյուրը ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE