Սոֆի Մխեյանը ելույթ է ունեցել Մեքսիկայում

11:56   16 մայիսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:  Տեղադրված լուսանկարների մեկնաբանության հատվածում երգչուհու նշած հեշթեգից հասկանում ենք, որ նա այցելել է Մեքսիկա:

Երգչուհին ընկերների հետ լուսանկարին կից շնորհակալություն է  հայտնել ճանապարհորդության համար, ասելով, որ այն անցել է հրաշալի: Նա գրել է. «Լավ ընկերներ, ջերմ մթնոլորտ, սիրելի հանդիսատես և բարձր տրամադրություն: Վստահ եմ, որ շուտով էլի կհանդիպենք: Շնորհակալություն բոլորին»:

Նշենք, որ երգչուհին բավականին ժամանակ պասիվ էր սոցիալական ցանցի իր էջերում:

ՀԻշեցնենք, որ երգչուհին իր գործընկերների հետ մասնակցել էր «Բարությունը հիմա է, այստեղ» խորագիրը կրող բարեգործական համերգ ունեցան, որի ողջ հասույթը փոխանցվելու էր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբելերու նպատակով:



© NEWS.am STYLE